Դեսպան Տեր-Ստեփանյանի հանդիպումը Ֆրանսիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարարի հետ
05 նոյեմբերի, 2013Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի Հանրապետության Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար տիկին Յամինա Բենգիգին ընդունեց Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի ոլորտում Հայաստանում իրականացվող նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջեւ ստորագրված լեզվաբանական ծրագրի, մասնավորապես՝ ֆրանսերեն լեզվի ուսուցման ու ֆրանկոֆոնիայի արժեքների խրախուսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Այդ կապակցությամբ տիկին նախարարը հայտնեց, որ Ֆրանսիան հնարավոր աջակցություն կցուցաբերի Հայաստանին այդ ծրագրի իրականացման համար։
Քննարկվեցին նաեւ ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ գոյություն ունեցող արդյունավետ համագործակցության զարգացման հեռանկարները։
Քրիստիան Տեր-Ստեփանյանը տիկին Բենգիգիին փոխանցեց ՀՀ արտաքին գործերի նախարարի հրավերը` այցելելու Հայաստան, որը ջերմորեն ընդունվեց տիկին նախարարի կողմից։