Դեսպան Քոչարյանի հանդիպումները

24 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հանդիպման սկզբում ՀՀ դեսպանը Նաբիհ Բըրրիին փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Հանդիպման ընթացքում վերահաստատվեց երկու երկրների խորհրդարանների նախագահների միջեւ հոկտեմբերի 7-ին Ժնեւում Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունը եւ պատրաստակամությունը շարունակելու զարգացնել եւ խորացնել երկու բարեկամ երկրների միջխորհրդարանական գործակցությունը: Կողմերը ընդգծեցին բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների եւ գործարար համաժողովների անցկացման կարեւորությունը: Զրուցակիցները քննարկեցին նաեւ
երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

***
Հոկտեմբերի 25-ին դեսպան Քոչարյանը հանդիպեց Արաբական երկրների առեւտրատնտեսական եւ գյուղատնտեսության պալատների ընդհանուր միության նախագահ Ադնան Քասսարի հետ (General Union of Chambers of Commerce, Industry and Agriculture for Arab countries):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լիբանանի եւ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ խորացման հնարավորությունները:

Մասնավորապես, ընդգծվեց հայ-լիբանանյան գործարար համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը՝ երկու բարեկամ երկրների առեւտրատնտեսական գործակցության ամբողջական ներուժը բացահայտելու նպատակով: Ադնան Քասարին փոխանցվեց ՀՀ ներդրումային ծրագրերի փաթեթը, ներկայացվեցին որոշ մանրամասներ Հայաստանի տնտեսական զարգացումների վերաբերյալ: Կողմերը պայմանավորվեցին պարբերաբար փոխանակել տեղեկություններ երկու երկրներում փոխադարձ ներդրումային ծրագրեր իրականացնելու հեռանկարների մասին:
 

Տպել էջը