ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Պեկինում

09 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 9-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյակին:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՉԺՀ Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Չինաստանի գործարար շրջանակների եւ երկրի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ընդունելությանը մասնակցեց ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Ճայ Ծունը, որի հետ դեսպան Արմեն Սարգսյանն ունեցավ առանձնազրույց՝ քննարկելով երկկողմ հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցեր:

Տպել էջը