ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումներ Նյու Յորքում
03 հոկտեմբերի, 2013ՄԱԿ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգներում անց են կացվել տարբեր միջոցառումներ` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյակին: Նյու Յորքի Սուրբ Վարդան մայր տաճարում հանդիսավոր պայմաններում մատուցվել է նաեւ հանրապետական մաղթանք:
Համայքային կառույցների մասնակցությամբ կազմակերպված տոնական ձեռնարկներին եւ համերգներին ելույթներով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը` կարեւորելով հայրենիքի նվիրական այդ օրվա տոնակատարությանը երիտասարդության մասնակցությունը, սփյուռքահայ ազգային կյանքում հայակերտման միտված ջանքերը, որոնք կոչված են առավել ամրապնդելու Հայաստան-Արցախ-Սփյուռք շարունակական միաձուլումը:
Ի դեպ, այս տարի` սեպտեմբերի 21-ին, առաջին անգամ Ամերիկայի Հայոց Արեւելյան ԹեմիԱռաջնորդարանը եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մի քանի տասնյակ երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել էին հեծանվավազք, որը հավակնում է դասվել ԱՄՆ արեւելյան ափում ՀՀ Անկախության տոնի ամենամյա միջոցառման բարի ավանդույթների շարքին: