ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառում Կանադայում
27 սեպտեմբերի, 2013Սեպտեմբերի 27-ին Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էին շուրջ 500 հյուրեր Կանադայի կառավարությունից, խորհրդարանից, հայ համանքից:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով անդրադարձավ հայոց պետականության վերականգնման դժվարին ճանապարհին, ներկայացրեց ՀՀ վերջին երկու տասնամյակների ձեռքբերումները եւ առկա մարտահրավերները: Դեսպանն անդրադարձավ հայրենիքի զարգացման գործում Սփյուռքի ներգրավման կարեւորությանը, ինչպես նաեւ խոսեց հայ-կանադական հարաբերություններից ու դրանց զարգացման ուղղություններից: