ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Արաբական Միացյալ Էմիրություններում

19 սեպտեմբերի, 2013

2013թ. սեպտեմբերի 19-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Աբու Դաբիի, Դուբայի եւ Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչությունների մասնակցությամբ սկսվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների շարքը:

Հայաստանի Հանրապետության օրհներգին հաջորդեցին Տերունական Աղոթքը եւ ՀՀ նորընծա քաղաքացիների անձնագրերի հանձնումը:

Օրվա պատգամով հանդես եկավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: ՀՀ դեսպանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախության անցած ուղին ու ձեռքբերումները եւ անդրադարձավ ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության հարցերին:

Այնուհետև իր մաղթանքը փոխանցեց Կաթողիկոսական փոխանորդ Տ. Մեսրոպ վրդ. Սարգիսյանը:

Երեկոյի գեղարվեստական բաժնից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:

Տպել էջը