Ընդունելություն ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ

19 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 19-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների, հայ համայնքի եւ Բելառուսի Հանրապետության մտավորականության ներկայացուցիչները:

ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 22-ամյա ուղին, բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունները: Ողջույնի խոսքով հանդես է եկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ա.Միխնեւիչը:

Միջոցառմանը հանդես է եկել հայ համայնքի ՞՞Էրեբունի՞՞ պարի համույթը, ինչպես նաեւ Հայաստանից ժամանած ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը:

Տպել էջը