Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթի գլխավոր դատախազի հետ
09 սեպտեմբերի, 2013Սեպտեմբերի 9-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության գլխավոր դատախազ Տիրար Ալ-Ասուսիին:
Հանդիպման ընթացքում դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց հայ-քուվեյթյան երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձավ երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին: Դեսպանը նշեց, որ իրավական ոլորտը կարևորագույն բաղկացուցիչ է երկու երկրների հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային բազայի ընդլայնման համար:
Գլխավոր դատախազն իր հերթին ներկայացրեց Քուվեյթի իրավական դաշտն ու այս ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները:
Նույն օրը Քուվեյթում ՀՀ դեսպանը հանդիպեց Ալ-Ահմադի նահանգի նահանգապետ Իբրահիմ Դուայիջ Ալ-Սաբահի հետ: Քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղիները: