Դեսպան Սեյրանյանի այցը Տրուտնով և Օստրավա
07 սեպտեմբերի, 2013Սեպտեմբերի 7-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Չեխիայի Հրադեց Կրալովիի երկրամաս, ուր հանդիպումներ ունեցավ երկրամասի երկրորդ քաղաք Տրուտնովի քաղաքապետ Իվան Ադամեցին: Քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Տրուտնովի և Դիլիջանի, Հրադեց Կրալովիի երկրամասի և Տավուշի մարզի միջև համագործակցություն հաստատելու վերաբերյալ հարցեր:
Սեպտեմբերի 10-ին դեսպան Սեյրանյանն այցելեց Մորավա-Սիլեզյան երկրամասի մայրաքաղաք Օստրավա, որն իր մեծությամբ Չեխիայի Հանրապետության երրորդ քաղաքն է և հանդիսանում է խոշոր արդյունաբերական կենտրոն: Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի, այնուհետև՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Երկրամասի ղեկավարի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին ՀՀ Արմավիրի մարզի հետ համագործակցություն հաստատելու վերաբերյալ հարցեր: Երկուստեք ընդգծվեց, որ երկու տարածաշրջանների միջև տնտեսական համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի: Զրուցակիցները կարևորեցին գործակցությունը կրթության և մշակույթի բնագավառներում: