Մովսես Խորենացու մեդալի հանձնման արարողություն Նյու Յորքում
25 հուլիսի, 2013Հուլիսի 25-ին Նյու Յորքում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Հայ Բարեգործական ընդհանուր միության նախագահի խորհրդական Փանոս Թիթիզյանի մեծարման երեկոն, որի ընթացքում հայ մտավորականին է հանձնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Մովսես Խորենացու մեդալը:
Ելույթ ունենալով հանձնման արարողությունից առաջ՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ տասնամյաներ ի վեր Թիթիզյանը ծառայել է հայ ազգին իր համոզմունքներին, հավատքին եւ իդեալներին համապատասխան ու իր գործունեությամբ մշտապես արժանացել հայ հասարակայնության բացարձակ հարգանքին:
Երեկոյին ներկա էին ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հ.Բ,Ը,Մ. նախագահ Պերճ Սեդրակյանը, ազգային բարերարներ Նազար Նազարյանը, Սեմ Աիմոնյանը եւ ուրիշներ, ինչպես նաեւ ԱՄՆ արեւելյան և արեւմտյան ափերի հայ համայնքի ներկայացուցիչներ: