Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ

19 հուլիսի, 2013

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Պոդոլսկի մոտակայքում նախորդ շաբաթ ՀՀ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած և մարդկային զոհերի պատճառ դարձած ավտովթարի քննությանը:
Դեսպան Եսայանը ևս մեկ անգամ վշտակցություն հայտնեց վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Դեսպանը հույս հայտնեց, որ հետաքննության ընթացքը կլինի անաչառ` օրենքի ոգուն և տառին համապատասխան:

Փոխնախարար Կարասինն իր հերթին հավաստիացրել է, որ տեղի ունեցածի շուրջ անցկացվում է համակողմանի հետաքննություն`անկողմնակալության եւ մարդու իրավունքների հարգման սկզբունքների հիման վրա:

Երկուստեք ընդգծվեց ողբերգության և քննվող գործի որևէ ասպեկտի շահարկման անթույլատրելիությունը:

Տպել էջը