Իրաքում Հայաստանի Հանրապետության դեսպանի հանդիպումներն այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
16 հուլիսի, 2013Հուլիսի 15-16-ին Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը մի շարք հանդիպումներ ունեցավ Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Փոխվարչապետ Սալահ Ալ Մուտլաքի հետ հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությանը: Երկուստեք կարևորվեց Երևանում Իրաքի դեսպանության գործունեությունը: Կողմերը քննարկեցին նաև Իրաքի ներկա ներքաղաքական խնդիրները և երկրի քաղաքական ուժերի միջև ձեռք բերված համաձայնությունները:
Փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի (որը միաժամանակ հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է) հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին գումարմանը, որը պետք է տեղի ունենա այս տարվա աշնանը Երևանում: Կողմերը նաև նշեցին մի շարք նախարարությունների կողմից կատարված զգալի աշխատանքը` տարբեր ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության զարգացման ուղղությամբ:
Դեսպան Մուրադյանը հանդիպում ունեցավ նաև Իրաքի առևտրի նախարար Խեյր Ալլահ Հասան Բաբաքերի հետ: Վերջինս կարևորեց Հայաստանի մասնակցությունը 2013թ. Բաղդադի միջազգային ցուցահանդեսին և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայկական կողմին կազմակերպական հարցերում:
Իրաքի առողջապահության նախարար Մաջիդ Համադ Ամինի հետ հանդիպման ժամանակ կողմերը գոհունակությամբ մասնավորապես երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը: Իրաքցի նախարարը խնդրեց իր հայ գործընկերոջը փոխանցել Իրաք այցելելու հրավերը: