Դեսպան Փոլադյանի հանդիպումը Հորդանանի առեւտրի եւ տնտեսության նախարարի հետ

25 հունիսի, 2013

Հունիսի 25-ին Հորդանանում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ ՀՀԹ առեւտրի եւ տնտեսության նախարար Հաթեմ ալ-Հալուանիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարեւորեցին երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը: Դեսպանը նախարարին ներկայացրեց Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերը, ինչպես նաեւ դրանց զարգացման առաջնահերթությունները: Նախարարն իր հերթին կարեւորեց երկու երկրների միջեւ օդային կանոնավոր հաղորդակցություն հաստատելու եւ համատեղ գործարար համաժողովներ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Քննարկվեցին նաեւ առեւտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի հաստատմանն առնչվող հարցեր:

Տպել էջը