Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների շարք Բրազիլիայում

15 մայիսի, 2013

Մայիսի 15-ից Բրազիլիայում ՌԴ դեսպանությունը՝ Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ղազախստանի դեսպանությունների հետ համատեղ կազմակերպել է մեկշաբաթյա միջոցառումների շարք՝ նվիրված Հաղթանակի օրվան եւ Ստալինգրադի ճակատամարտի 70-ամյակին։

Մայիսի 15-ին Ռուսաստանի դեսպանությունում կայացավ հանդիսավոր երեկո, որին մասնակցեցին նաեւ Բրազիլիայի պետական հաստատություններից եւ տեղական կազմակերպություններից հրավիրված անձինք։ Երեկոյի սկզբում դեսպանությյունների ներկայացուցիչները կազմակերպեցին իրենց երկրների մշակութային եւ պատմական արժեքները բնութագող գրքերի, հուշանվերների եւ տեղեկատվական նյութերի ցուցադրություն։

Ցուցահանդեսից հետո ԱՊՀ հինգ երկրների դեսպանները իրենց ելույթներում ընդգծեցին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կարեւորությունը, խոսեցին այդ հաղթանակում Խորհրդային Միության ազգերից յուրաքանչյուրի ունեցած մեծ ներդրման մասին։

Կատարվեց լուսանկարների ցուցադրություն, որից հետո մասնակիցները դիտեցին «Բրեստի ամրոց» ֆիլմը։

Տպել էջը