Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում Հունաստանի ԱԳՆ-ում

09 մայիսի, 2013

Մայիսի 9-ին Հունաստանի ԱԳՆ-ում կայացավ Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում: Այն կազմակերպվել էր Հունաստանի ԱԳՆ-ի եւ Հունահայկական առեւտրատնտեսական պալատի համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Մասնակիցների թվում էին Հունահայկական առեւտրատնտեսական պալատի անդամներ, հույն գործարարներ, Հունաստանի ԱԳՆ աշխատակիցներ, օտարեկրյա դիվանագետներ, լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարաբերությունների եւ համագործակցության զարգացման հարցերով գլխավոր քարտուղար Պ. Միհալոսը, Հունահայկական առեւտրատնտեսական պալատի նախագահ Պ. Չոլաքյանը:

Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերի վերաբերյալ ելույթով հանդես եկավ Հայաստանում Հունաստանի դեսպանության` առեւտրատնտեսական կապերի պատասխանատու Կ. Դասկալոպուլոսը:

Հունահայկական առեւտրատնտեսական պալատի անդմաները հույն գործարարներին ներկայացրեցին ՀՀ տնտեսության արդի վիճակը, արտահանման եւ ներկրման, ինչպես նաեւ ներդրումային հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների, փոքր եւ միջին ձեռնարկությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Տպել էջը