Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերին մասնակցող պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը

23 ապրիլի, 2013

Հայաստանը կշարունակի օժանդակությունն Աֆղանստանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը

Ապրիլի 23-ին Բրյուսելում տեղի ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

Ելույթ ունենալով հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը շարունակելու օժանդակությունն Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:
 

Տպել էջը