Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահի հետ

22 ապրիլի, 2013

Ապրիլի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռեյնել Անդրեյչուկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-կանադական քաղաքական, տնտեսական եւ մշակութային փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:

Դեսպան Եգանյանը եւ սենատոր Անդրեյչուկը զրուցեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ, որի շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրեց ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից կատարվող քայլերը: Դեսպանը կարեւորեց Կանադայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Կողմերը անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: ՀՀ դեսպանը մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանի նախագահի կողմից նախաձեռնված հարաբերությունների կարգավորման փորձը եւ ձեռք բերված պայմանավորվածություններից թուրքական կողմի նահանջը:

Կողմերը կարեւորեցին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

Տպել էջը