Դեսպան Ադոնցի հանդիպումը Բելգիայի Սենատի փոխնախագահի հետ

28 մարտի, 2013

Մարտի 28-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպեց Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերի հետ:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի եւ օրենսդիր մարմինների միջեւ գոյություն ունեցող փոխգործակցության կապակցությամբ: Երկկողմ կապերի աշխուժացման նպատակով ընդգծվեց փոխայցելությունների անհրաժեշտությունը:

Դեսպան Ադոնցը ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումները, մասնավորապես, անդրադարձավ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին:

Կողմերը քննարկեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Տպել էջը