Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին նվիրված համերգ Լիբանանում

25 մարտի, 2013

Մարտի 25-ին Բեյրութում ՀՀ դեսպանությունը Լիբանանի մշակույթի նախարարության եւ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ «Դեմիրճյան» կենտրոնում կազմակերպեց դասական երաժշտության երեկո՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին:

Հնչեցին Ռախմանինովի, Դեբյուսիի, Շումանի, Պիացոլլայի, Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները:

Համերգին ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Լիբանանի կառավարության պաշտոնյաներ, ինչպես նաեւ երկրում հավատարմագրված դեսպաններ:

Տպել էջը