Զամբիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

21 մարտի, 2013

Մարտի 21-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Զամբիայի
նորանշանակ դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդային (նստավայրը՝ Մոսկվա)`
հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` նախարար Նալբանդյանը
հաջողություններ մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ: Նախարարը հույս հայտնեց, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը` կողմերը համատեղ ջանքերով կսերտացնեն ու կզարգացնեն հարաբերությունները` արդյունավետորեն օգտագործելով առկա ներուժը, և որ դեսպան Հափունդան իր ներդրումը կունենա այդ գործում:

Շնորհակալություն հայտնելով նախարարին բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն
ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների:

Տպել էջը