Դեսպան Մելքոնյանի հանդիպումը ԵԱՀ վակուֆների նախարարի հետ
18 մարտի, 2013Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ ԵԱՀ վակուֆների նախարար, շեյխ Տալաաթ Մուհամմադ Աֆիֆիի հետ։ Ջերմ եւ կառուցողական մթնոլորտում զրուցակիցները քննարկեցին հայ–եգիպտական տարաբնույթ հարաբերություններին վերաբերող հարցեր` բարձր գնահատելով այդ հարաբերություններում եգիպտահայ համայնքի ունեցած ավանդական դերակատարությունը: Երկուստեք կարեւորվեց քաղաքակրթությունների միջեւ երկխոսության խրախուսումը։
ՀՀ դեսպանը շեյխ Աֆիֆիին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության գործադրած ջանքերի մասին:
Հանդիպմանը մասնակցեց նաեւ Եգիպտոսի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանը։
Տեղեկանք: Վակուֆների նախարարությունը տնօրինում է կրոնական հաստատություններին պատկանող կալվածքները, որոնք դարեր շարունակ գոյացել են նվիրատվություններից։