Դեսպան Պողոսյանը մասնակցեց դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տարածաշրջանային հանդիպմանը

12 մարտի, 2013

Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում մասնակցեց դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տարածաշրջանային հանդիպմանը:

Հանդիպման նպատակն էր ամփոփել Ալմաթիի գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետությունը Եվրասիայի դեպի ծով ելք չունեցող երկրներում, գնահատել մարտահրավերներն ու մշակել առաջընթացի ուղիներ, մասնավորապես` այն ոլորտներում, որոնք հետագայում կընդգրկվեն նոր գործողությունների ծրագրում:

Հանդիպման արդյունքում ընդունվեց փաստաթուղթ «Վիենտյանի կոնսենսուս» (՛՛Vientiane Consensus՛՛), որը կներկայացվի այս տարվա ապրիլի 25-ից մայիսի 1-ը Բանկոկում կայանալիք ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) նստաշրջանին:

Տպել էջը