Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված մամլո ասուլիս Սանկտ-Պետերբուրգում

12 մարտի, 2013

Մարտի 12-ին Սանկտ-Պետերբուրգում հայկական մշակութային կենտրոնում կայացավ մամլո ասուլիս` նվիրված Սանկտ-Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին, որի կազմակերպիչներն էին, Հայաստանի Հանրապետության, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցիարիայի գլխավոր հյուպատոսությունները, ինչպես նաեւ Մոսկվայում Կանադայի դեսպանությանը կից Կվեբեկի գրասենյակը, Ֆրանսիայի համալսարանական քոլեջը եւ Ֆրանսիական ինստիտուտը:

Տոնական միջոցառումները սկսվեցին փետրվարի 28-ից եւ կշարունակվեն մինջեւ ապրիլի 1-ը:

Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ներկայացուցիչները պատրաստել էին ծավալուն ծրագիր, որն ընդգրկում էր կինոփառատոն, դասական եւ ժամանակակից երաժշտության համերգներ, ֆրանսերեն լեզվի մրցույթներ եւ վիկտորինաներ, գիտական կոնֆերանսներ, թաթերական բեմադրություններ եւ հանդիպումներ գրողների հետ:

Մամլո ասուլիսը կոչված էր ամփոփելու արդեն անցկացված եւ ներկայացնելու գալիք միջոցառումները:

Ասուլիսը բացեց Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ով ներկայացրեց ՀՀ եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ երկկողմ հարաբերությունները եւ համագործակցության ծրագրերը:

Այնուհետ ելույթ ունեցան Սանկտ-Պետերբուրգում Հունաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Կիպրոսի եւ Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսները, որոնք իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀՀ գլխավոր հյուպատոսությանը եւ հայկական մշակութային կենտրոնին միջոցառումներին բովանդակալից մասնակցության համար, ինչպես նաեւ ներկայացրեցին իրենց երկրների` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության գործընթացները եւ պատասխանեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:

Նշենք նաեւ, որ կինոփառատոնին կներկայացվեն «Իմ փոքրիկ իշխան» եւ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմերը:

Տպել էջը