Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի խորհրդարանում Կառավարության ղեկավարի հետ

27 փետրվարի, 2013

Փետրվարի 27-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց նախարար, Կանադայի խորհրդարանում Կառավարության ղեկավար (Leader of the Government in the House of Commons) Պետեր վան Լոանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ խորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Դեսպան Եգանյանը նախարարի հետ զրուցեց Խոջալուի դեպքերի մասին` ներկայացնելով իրականությունը իրադարձությունների վերաբերյալ եւ ընդգծելով, որ Ադրբեջանը որդեգրել է նշված ողբերգությունը կեղծ քարոզչությանը ծառայացնելու ճանապարհը: ՀՀ դեսպանը ողջունեց կանադական իշխանությունների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը երախտապարտ են Կանադայի խորհրդարանին եւ կառավարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
 

Տպել էջը