ԱԳ նախարարն ընդունեց թուրքական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին

16 փետրվարի, 2013

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց թուրքական հեղինակավոր լրատվամիջոցներ ներկայացնող առաջատար լրագրողների, որոնք Հայաստան են ժամանել «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում։

Պատասխանելով լրագրողների հարցերին Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մոտեցումները տարածաշրջանային և միջազգային կարևոր խնդիրների վերաբերյալ։ 

Տպել էջը