Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի հետ

29 հունվարի, 2013

Հունվարի 29-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի հետ:

Դեսպան Մանուկյանը նախ շնորհավորեց նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը:

Վրաստանի փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և նշեց, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը էներգետիկայի բնագավառում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ:

Հանդիպման ընթացքում դեսպանը և փոխվարչապետը քննարկեցին նաև տարածաշրջանային և Վրաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր:
Հանդիպման կողմերը միասնական կարծիք արձանագրեցին երկու պետությունների միջև առկա համագործակցութունն առավել ընդլայնելու անհրաժեշտության մասին:

Տպել էջը