Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունում

28 հունվարի, 2013

Հունվարի 28-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության առաջին փոխնախարար Մարինա Միզանդարիի միջև: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանը: Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի մշակութային համագործակցության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև կնքված համաձայնագրից բխող առանձին կազմակերպչական խնդիրներ:

Զրուցակիցներն անդրադարձան նաև հայկական այսպես կոչված «վիճելի» եկեղեցիների պահպանության և վերականգնման, ինչպես նաև դրանք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի թեմին հանձնելու խնդիրներին: Մասնավորապես քննարկվեցին այն անհրաժեշտ կազմակերպչական գործողությունները, որոնք պետք է հաջորդեն Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում կայացած քննարկումներին:

Տպել էջը