Տիգրան Աբասյանը պարգևատրվել է «Պողոս Նուբար» մեդալով

28 դեկտեմբերի, 2012

2012թ. դեկտեմբերի 28-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գագիկ Ղալաչյանը ՀՀ դեսպանությունում հանդիսավոր պայմաններում ՀԲԸՄ Հունաստանի կենտրոնական հանձնաժողովի ատենապետ Տիգրան Աբասյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալը:

Պրն. Աբասյանը պարգևատրվել է բազմամյա հայրենանվեր աշխատանքի, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում իր ավանդի համար:

Տպել էջը