ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնում ՍԱՀ-ում ՀՀ դեսպանությունում
13 դեկտեմբերի, 2012Դեկտեմբերի 13-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն:
Շուրջ երկու տասնյակ սիրիահայեր մեծ խանդավառությամբ եւ երախտագիտությամբ ստացան ՀՀ քաղաքացու իրենց անձնագրերը:
Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին, ՍԱՀ-ում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը կարեւորեց սփյուռքահայերի` ՀՀ քաղաքացիությանն արժանանալու փաստը` նշելով, որ այն խոշոր իրադարձություն է յուրաքանչյուր հայի կյանքում: Ապա դեսպանը ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթեց հաջողություն եւ խաղաղություն: