Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի ֆինանսների նախարարի հետ

11 դեկտեմբերի, 2012

Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի հետ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը եւ Վրաստանի ֆինանսների նախարարը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Շնորհավորելով զրուցակցին Վրաստանի կառավարության անդամ դառնալու կապակցությամբ` դեսպան Մանուկյանը հույս հայտնեց, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակականության ապահովումն ու առավել սերտ գործակցության ձեւավորումը մեր երկու երկրների հետագա հարաբերությունների ուղենիշն են լինելու:

Նախարար Խադուրին, համաձայնվելով Հայաստանի դեսպանի հետ երկկողմ բարեկամական կապերն ամրապնդելու անհրաժեշտության առումով, ընդգծեց, որ վրացական կողմը շահագրգիռ է Հայաստանի եւ Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջեւ ձեւավորված գործնական համագործակցության զարգացմամբ:

Դեսպան Մանուկյանը նախարար Խադուրիին փոխանցեց ՀՀ ֆինանսների նախարարի բարեմաղթանքները եւ առաջիկայում երկկողմ հանդիպում կազմակերպելու առաջարկությունը, ինչն ընդունվեց վրաց նախարարի կողմից:

Տպել էջը