Պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողություն Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում

07 դեկտեմբերի, 2012

Դեկտեմբերի 7-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում կայացավ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներին շնորհված պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերը Ժնեւի «Թոփալյան» հայկական դպրոցի տնօրեն Նեւրիկ Ազադյանին, դպրոցի ուսուցչուհիներ Հասմիկ Մելիքսեթյանին, Վալյա Դադոյանին, «Արաքս» խմբերգության պատասխանատու Դիանա Բոյաջյանին, Աառաուի հայկական համայնքի նախկին ղեկավար Կրիկոր Ելմայանին, ինչպես նաեւ «Գրանշան 2011» մրցույթի ոչ լատինական տառատեսակների գծով երկրորդ մրցանակի դիպլոմը Անտոն Ստուդերին։

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց հայ համայնքի ներկայացուցիչներին հայ մշակույթի զարգացման, հայապահպանման գործում ունեցած ավանդի եւ հայանպաստ գործունեության համար:

Տպել էջը