Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի երկրորդ նիստը Քինգստոնում
24 նոյեմբերի, 2012Նոյեմբերի 24-ին Քինգստոն քաղաքում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի երկրորդ նիստը:
Նիստին մասնակցող կանադահայ կուսակցությունների, կազմակերպությունների, եկեղեցիների ներկայացուցիչները քննարկեցին հարցեր` Կանադայի ազգաբնակչության շրջանակներում Հայոց ցեղասպանության հանրաճանաչման, 2013-2015թթ. ընթացքում նախատեսվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների վերաբերյալ: