Ցուցահանդեսի բացում Հունաստանում ՀՀ դեսպանությունում

06 նոյեմբերի, 2012

Նոյեմբերի 6-ին Հունաստանում Հայաստանի դեսպանության շենքում տեղի ունեցավ սփյուռքահայ նկարիչ Պետրոս Ասլանյանի նկարների ցուցահանդեսի բացումը:

Հանդիսությանը ներկա էին Հունաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներ, գործարարներ, ինչպես նաեւ հունահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Մինաս Մարտիկյանը եւ արվեստաբան, թարգմանիչ Հակոբ Ջելալյանը:

Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նկարչի 40 աշխատանք, տեւելու է մինչեւ նոյեմբերի 18-ը: Այդ ընթացքում ինչպես արվեստի գիտակները, այնպես էլ հույն եւ հունահայ հասարակայնության լայն շրջանակներ հնարավորություն կունենան ծանոթանալ Պետրոս Ասլանյանի ստեղծագործություններին:

Տպել էջը