Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի հիմնադիր նիստ Սանկտ-Պետերբուրգում

04 նոյեմբերի, 2012

Նոյեմբերի 4-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի հիմնադիր նիստը:

Հանձնախմբում ընդգրկված են ՀՀ գլխավոր հյուպատոսը, թեմի առաջնորդը, համայնքի ղեկավարը, ինչպես նաեւ համայնքի ներկայացուցիչներից ընտրված թեկնածուներ:

Նիստի ընթացքում որոշվեց պատրաստել մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը իրականացվելիք հիմնական միջոցառումների ցանկը եւ ժամանակացույցը, ինչպես նաեւ ընդգծվեց ՌԴ Հյուսիս-արեւմտյան տարածաշրջանի հայկական գաղութներում` Կալինինգրադ, Արխանգելսկ, Պետրոզավոդսկ ու Պսկով քաղաքներում, նման հանձնախմբերի հետ համագործակցելու եւ աշխատանքները կոորդինացնելու անհրաժեշտությունը:

Տպել էջը