Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Կահիրեի նահանգապետի հետ

23 հոկտեմբերի, 2012

Հոկտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ Կահիրեի նորանշանակ նահանգապետ Ուսամա Ահմադ Քամալի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի եւ Կահիրեի միջեւ անմիջական կապերի զարգացմանը, մասնավորապես` երկու քաղաքների միջեւ իրավական փաստաթղթի ստորագրման, փոխայցելությունների ակտիվացմանն ու փոխադարձ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները հեռանկարային համարեցին համագործակցությունը զբոսաշրջության եւ մշակույթի բնագավառներում:

Երկուստեք բարձր գնահատվեց դարերի ընթացքում եգիպտահայերի նշանակալից ներդրումը Կահիրեի մշակութային-հասարակական կյանքում:

Տպել էջը