Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սիրիայում

21 հոկտեմբերի, 2012

Հոկտեմբերի 21-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին: Տոնական միջոցառմանը ներկա էին հայկական համայնքային կառույցների ղեկավարներ եւ հոգեւոր առաջնորդներ: Սիրիայի կառավարության կողմից ընդունելությանը ներկա գտնվեց բնապահպանության հարցերով պետական նախարար տիկին Նազիրա Սարգիսը:

Ներկաների առջեւ ելույթ ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ Հայաստանի անցած 21-ամյա ուղուն` բարձր արժեւորելով նրա ներքին եւ արտաքին ձեռքբերումները:

Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո դեսպան Փոլադյանը հայ համայնքի ներկայացուցիչներին հանձնեց ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների մեդալներն ու պատվոգրերը:

Համաձայն ՀՀ կառավարության որոշման, դեսպանը հանդիսավորությամբ հանձնեց նաև սիրիահայ մի քանի անձանց ՀՀ քաղաքացու անձնագրերը:

Տպել էջը