Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Կանադայում
28 սեպտեմբերի, 2012Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում համապատասխանաբար սեպտեմբերի 23-ին և 28-ին տեղի ունեցան տոնական համերգներ` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Համերգները կազմակերպվել էին Կանադայում ՀՀ դեսպանության կողմից` Կանադայի բոլոր հայկական մշակութային միությունների աջակցությամբ:
Համերգային ծրագրով հանդես եկան Հայաստանից ժամանած ՀՀ պետական ֆիլհարմոնիկի «Շելլ» եռյակը և սոպրանո Իրինա Զաքյանը, ում կատարումները ոգևորությամբ ընդունվեցին ինչպես հայ համայնքի, այնպես էլ ներկա գտնվող կանադացի պետական պաշտոնյաների և քաղաքացիների կողմից: Տորոնտոյում համերգի ավարտից հետո բեմ բարձրացավ պատգամավոր Ջո Դենիելը, որը Կանադայի կառավարության անունից ընթերցեց շնորհավորական ուղերձը: