Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Հնդկաստանում
26 սեպտեմբերի, 2012Սեպտեմբերի 26-ին Նյու Դելիի «Թաջ Փալաս» հյուրանոցում կազմակերպվել է ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին և Հայաստանի ու Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված ընդունելություն, որին մասնակցել են Դելիի նահանգապետ Թեջենդրա Խաննան` որպես հատուկ հրավիրյալ, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների համապատասխան պաշտոնյաներ, Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագիտական կորպուսի անդամներ, հասարակական կազմակերպությունների, գործարար շրջանակների և ԶԼՄ-ների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման ժամանակ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը և Դելիի նահանգապետ Թ.Խաննան անդրադարձել են հայ-հնդկական հարաբերություններին, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: