Դեսպան Այվազյանի հանդիպումը Էստոնիայի խորհրդարանի նախագահի հետ

25 սեպտեմբերի, 2012

Սեպտեմբերի 25-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Էստոնիայի խորհրդարանի նախագահ Էնե Էրգմայի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Էստոնիայի միջև միջպետական հարաբերությունների ընթացքի կապակցությամբ` կարևորելով միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:

Էստոնիայի խորհրդարանի խոսնակն իր մտադրությունը հայտնեց գործնական սերտ համագործակցություն հաստատել ՀՀ ԱԺ ղեկավարության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Ձեռք բերվեց առաջիկայում փոխադարձ այցեր իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություն:

Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:

Տպել էջը