Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Տալինում

25 սեպտեմբերի, 2012

Սեպտեմբերի 25-ին Տալինում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելություն, որին ներկա էին Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգույի (խորհրդարանի) նախագահ Էնե Էրգման, Էստոնիայի փոխարտգործնախարարը, կառավարության անդամներ, Էստոնիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, գործարարներ, ակադեմիական շրջանակների, ԶԼՄ-ների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, որը ներկայացրեց պետականաշինության գործում Հայաստանի անցած ճանապարհը, ինչպես նաև անդրադարձավ հայ-էստոնական միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Ընդունելությանը հնչեցին հայկական դասական երաժշտության գործեր` էստոնահայ անվանի դաշնակահար, կոմպոզիտոր Անդրանիկ Չիչեկի կատարմամբ:

Տպել էջը