Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լոնդոնում

22 սեպտեմբերի, 2012

Սեպտեմբերի 22-ին Լոնդոնի Սբ. Եղիշե հայկական եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր համերգ-երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպվել էր Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի (ԲՀԵԽ) կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցան Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը և ԲՀԵԽ նախագահ Արա Փալամուդյանը: Դոկտոր Ներսես Ներսեսյանը փոքրիկ դասախոսություն կարդաց հայկական մշակույթի և մատենագրության վերաբերյալ:

Մասնակիցներին իր օրհնությունը տվեց Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Համերգային ծրագրում հնչեցին հայ և եվրոպական կոմպոզիտորների դասական գործերը:

Ցուցադրվեց նաև «Մատենադարան» վավերագրական կինոնկարից մի հատված:

Տպել էջը