Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լիբանանում

21 սեպտեմբերի, 2012

Բեյրութի «Թեքեյան» մշակութային միությունը կազմակերպել էր տոնական երեկո՝ նվիրված ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձին:

Երեկոն բացեց միության ատենապետ Արամ Սեպեջյանը: Այնուհետև, ելույթով հանդես եկավ միջոցառման գլխավոր բանախոս, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:

Շնորհավորելով ՀՀ անկախության օրվա առթիվ` դեսպան Քոչարյանը մանրամասնորեն ներկայացրեց ՀՀ անկախության տարիների նվաճումներն ու մարտահրավերները, անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, օրենսդրական բարեփոխումներին, տնտեսական զարգացումներին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, ինչպես նաև հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերություններին:

Երեկոյի ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ, ասմունք, ցուցադրվեց ֆիլմ Հայաստանի մասին:

Եզրափակիչ փոսքով հանդես եկավ Լիբանանի թեմի առաջնորդ Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը:

Տպել էջը