Դեսպան Ղալաչյանի հանդիպումը Սերբիայի արտաքին գործերի նախարարի հետ

20 սեպտեմբերի, 2012

Սեպտեմբերի 20-ին Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվեցին մեր երկրների ավանդական բարեկամական կապերը:

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ներառյալ` տնտեսական համագործակցության խթանման հնարավորությունները:

Արտահայտվեց միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման հարցում երկկողմ հետաքրքրվածությունը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց Բելգրադում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացման առթիվ:

Իվան Մրկիչը, ընդունելով ՀՀ դեսպանի կողմից փոխանցված` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Հայաստան այցելելու հրավերը, հայտնեց մինչև ընթացիկ տարվա վերջ այցն իրականացնելու վերաբերյալ իր տրամադրվածությունը:

Տպել էջը