Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Հանրապետության Պառլամենտի Սենատի նախագահի հետ

18 սեպտեմբերի, 2012

Սեպտեմբերի 18-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի Պառլամենտի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-չեխական քաղաքական եւ տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դեսպան Սեյրանյանը զրուցակցին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև ոճրագործ-մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցման գործի մանրամասները` նշելով, որ Հայաստանը, չնայած դրա հետևանքով առաջացած դիվանագիտական խորը ճգնաժամի, հավատարիմ է մնում ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև բարձրաստիճան փոխայցելությունների հետ կապված հարցեր:

Տպել էջը