Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների տեղակալների հանդիպումը

10 սեպտեմբերի, 2012

Սեպտեմբերի 10-ին Մոսկվայում կայացավ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովի հետ:

Փոխնախարարներ Քոչարյանն ու Դենիսովը քննարկեցին և ամփոփեցին նույն օրը հանդիպմանը նախորդած Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդատվությունների արդյունքները, որոնք նվիրված են եղել երկու պետությունների համագործակցությանը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Տպել էջը