Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարարի հետ

28 օգոստոսի, 2012

Օգոստոսի 28-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց մշակույթի ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ մշակույթի օրերի, ցուցահանդեսների և փառատոնների կազմակերպման ոլորտներում:

Ընդգծելով, որ Հայաստանը և Չեխիան հինավուրց ու հարուստ մշակութային ժառանգություն և ավանդույթներ ունեցող երկրներ են` ՀՀ դեսպանը նշեց, որ երկու մայրաքաղաքներում դիվանագիտական առաքելությունների փոխանակումը նոր հնարավորություններ է ստեղծում մշակութային կապերն ընդլայնելու և զարգացնելու համար:

Չեխ նախարարը կարևորեց կինոարվեստի բնագավառում, ինչպես նաև Լիդիցեի հուշահամալիրի և Երևանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործակցության հեռանկարները:

Մշակույթի ոլորտում արդյունավետ գործակցության համար զրուցակիցները կարևորեցին 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված ՀՀ և ՉՀ կառավարությունների միջև մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիրը:

 

Տպել էջը