Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իվանե Մերաբիշվիլիի հետ

12 հուլիսի, 2012

Հուլիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան  Հովհաննես Մանուկյանն այցելեց Վրաստանի նորանշանակ վարչապետ Իվանե Մերաբիշվիլիին:

Հանդիպման ընթացքում կողմերի նախաձեռնությամբ քննարկվեցին հայ-վրացական հարաբերություններին առնչվող մի շարք հրատապ և կարևոր, այդ թվում` երկկողմ տնտեսական համագործակցությանը, մշակութային շփումների ակտիվացմանը, Վրաստանի հայ համայնքին և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպումն անցավ ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում: Ձեռք բերվեց լուծում պահանջող հարցերի շուրջ սերտ համագործակցության և դրա եղանակների վերաբերյալ պայմանավորվածություն:

Տպել էջը