Բարեգործական համերգ Լոս Անջելեսում

22 հունիսի, 2012

Հունիսի 22-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ «Artists for Kids» կազմակերպության համատեղ ջանքերով Փասադենայի հայտնի «The Ambassador Auditorium» դահլիճում կայացավ աշխարհահռչակ հայտնի սոպրանո Հասմիկ Պապյանի համերգը, որին ներկա էին շուրջ 1200 հայ եւ օտարազգի հանդիսականներ:

Միջազգային տարբեր մրցանակների ու կոչումների արժանացած երգչուհուն նվագակցում էր Գլենդելի Սիմֆոնիկ նվագախումբը՝ Միքայել Ավետիսյանի ղեկավարությամբ:
Համերգի ծրագրում ներառված էին արիաներ իտալական, գերմանական ու հայկական լավագույն օպերաներից, ինչպես նաև հատվածներ Կոմիտասի հայտնի գործերից:

Համերգին ներկա էին ամերիկյան մշակութային գործիչներ և Լոս Անջելեսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Համերգի հասույթը հատկացվելու է շաքարախտով հիվանդ դեռահասների բուժման ծրագրին:

Տպել էջը