Արտգործնախարարը հանդիպում է ունեցել Երևանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանների հետ

15 հունիսի, 2012

Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության ներկա ընթացքն և նախատեսվող բարձր մակարդակի շփումներն ու ձեռնարկվելիք քայլերը:

Հայաստանի արտգործնախարարն եվրոպացի դեսպաններին է ներկայացրել անցյալ շաբաթ Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կազմակերպած սադրիչ դիվերսիոն գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Տպել էջը