Դեսպան Եգանյանը հավատարմագրվեց Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպությունում
07 հունիսի, 2012Հունիսի 7-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հավատարմագրվեց Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպությունում (ք. Մոնրեալ) որպես Հայաստանի Հանրապետության Մշտական Ներկայացուցիչ:
Արմեն Եգանյանը կազմակերպության Գլխավոր քարտուղար Ռեյմոնդ Բենջամինին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը եւ փոխանցեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ջերմ մաղթանքները:
Երկուստեք գոհունակություն արձանագրելով փոխհարաբերությունների մակարդակի առնչությամբ` կողմերը պայմանավորվեցին առավել զարգացնել ու խորացնել համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում: